News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, վկաների հարցաքննությունը շարունակվել է։ Գործով վկա Սահակ Սահակյանը պատմել է, որ գործով ամբաստանյալներից միայն ճանաչել է Հովհաննես Պետրոսյանին, որն էլ խնդրել է մի փաթեթ պահել իր ավտոտնակում։ Վկան պնդել է, թե տեղյակ չի եղել՝ ինչ է փաթեթի մեջ, քննչական մարմնում առերեսման ժամանակ է տեղեկացել, որ այն զենք է եղել։

Գործով մեկ այլ վկա՝ Վիգեն Թոփչյանը, որը Լիբանանից Հայաստան է ներգաղթել 2013 թվականին, ասել է, որ Սեֆիլյանի հիմնադրած «Նախախորհրդարան»-ի անդամների հետ ծանոթացել է ընկերներ ձեռք բերելու նպատակով։ Ասել է, որ ընկերացել է նախ «Նախախորհրդարան»-ի ֆեյսբուքյան էջով, որից հետո մեկ անգամ հանդիպել է կարճ ժամանակով շփվել:

Ասել է, որ Սեֆիլյանի հերոսական կերպարով մշտապես հիացել է, սակայն երբ համացանցով ու լրատվամիջոցներով տեղեկացել է, որ «նրանք անհնազանդության կոչեր են անում», հիասթափվել է եւ դադարեցրել շփումները։ Նա նշել է, որ մեկ անգամ էլ իրեն նամակով տեղեկացրել են հանրահավաքի մասին՝ հորդորելով իր հետ բերել ընկերներին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ