News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կի Չեն Ընին ամենակոշտ պատժամիջոցներն են սպասվում, որոնք երբեւէ կիրառվել են ԱՄՆ կամ միջազգային հանրության կողմից: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է AP- ն:

Միեւնույն ժամանակ, նա չի պատասխանել այն հարցին, թե որը կլինի ԱՄՆ պատասխանը, եթե Փհենյանը փորձի  Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբ փորձարկել: Նրա խոսքով՝  որոշումը պետք է  կայացնի նախագահ Դոնալդ Թրամփը: Սակայն նա նշել է, որ բոլոր ռազմական տարբերակները մնում են սեղանին:

Թիլերսոնը նշել է, որ Թրամփի՝ Հյուսիսային  Կորեան ամբողջությամբ վերացնելու սպառնալիքը վկայում է այն մասին, որ նախագահը լրջորեն զգում է իր պատասխանատվութունը ամերիկացիների առջեւ։

Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել  Փհենյանին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ Ռուսաստանն ու Չինաստանը պետք է տնտեսական առումով ավելի շատ ճնշեն  Փհենյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ