News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր շնորհավորել է ինտերտնետ հարթակների միջոցով Beeline-ի ծառայություններին միացած 1000-րդ հաճախորդին: Նա beeline.am կայքի միջոցով պատվիրել է սմարթֆոն եւ բջջային համար, որոնք առաքել է անձամբ ընկերության գլխավոր տնօրենը:

Beeline-ի առցանց ծառայությունները հաճախորդներին թույլ են տալիս ձեռք բերել սմարթֆոններ, հեռախոսներ, աքսեսուարներ եւ մոդեմներ, պատվիրել «գեղեցիկ» եւ հասարակ համարներ, գրանցել դոմեններ, ինչպես նաեւ լրացնել դիմումներ՝ ֆիքսված կապի եւ Beeline-ի կոնվերգենտ ծառայությունների միացման համար:

«Հետազոտությունների համաձայն, այսօրվա դրությամբ առցանց վաճառքների հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ հենց ընկերություններն լուրջ ուշադրություն չեն դարձնում դրանց: Մեզ համար վաճառքի առցանց հարթակների զարգացումը հիմնական նպատակներից մեկն է: Beeline-ի նոր էլեկտրոնային խանութը ժամանակ տնտեսելու արդյունավետ գործիք է եւ մաքսիմալ հարմարավետություն է ապահովում հաճախորդների համար: Խանութն ամրապնդում է մեր ինտերնետ ծառայությունների զարգացման ռազմավարությունը omni-channel (բազմաալիքային վաճառքներ) սկզբունքով, որի շնորհիվ գնումներ կատարելու համար կատարյալ պայմաններ են ստեղծվում բոլոր՝ ֆիզիկական եւ թվային ուղիների օգտագործմամբ: Բացի այդ, մենք առաջարկում ենք բացարձակ անվճար առաքում Երեւանում եւ Հայաստանի մարզերում ցանկացած հասցեով կամ դեպի ընտրված վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Վճարումները կարելի է կատարել տեղում, առցանց, կամ բանկային քարտով: Կայքում արդեն հասանելի է ապրանքների լայն տեսականի, իսկ այն ապրանքների համար, որոնք տվյալ պահին առկա չեն, հնարավոր կլինի նախապատվեր ձեւակերպել», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ի Beeline Armenia պաշտոնական էջում, 0611 անվճար հեռախոսահամարով կամ մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ