News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են բնակարանաշինության ծրագիրը: Համայնքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ, կողմերը կարեւոր են համարում նաեւ շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես պատասխանատու մոտեցման դրսեւորում: Կազմակերպությունների կամավորների ավանդական դարձած մասնակցությունը յուրօրինակ ուղերձ  է հասարակությանը:

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակվող Մանուկյանների ընտանիքը նոր կառուցվող հարկի տակ հյուրընկալել է համագործակցող կողմերի ղեկավարներին, աշխատակիցներին եւ կամավորների թիմին առաջին անգամ միացած ուսանողների: Տարբեր ծրագրերի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողներն այս անգամ բացահայտել են, թե հատկապես ինչ է պատասխանատու ընկերության արժեհամակարգը: Համատեղ ուժերով իրականացվել են տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներ:

Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալությամբ տրված բնակարան: Ընթացող շինարարությունը ոգեւորել է տանտերերին. նրանք հաղթահարված են համարում մինչեւ այժմ եղած խնդիրները:

«Բազմանդամ ընտանիքում ապրելն իր դժվարություններն ունի. կենցաղային անհարմարությունների եւ տարածքի փոքրության հետ ավելանում են խնդիրները: Ամուսնուս ծնողները, քույրը՝ իր չորս երեխաներով, եղբոր ընտանիքը, կրտսեր եղբայրը, յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով փորձում էր օգնել կառուցել այս տունը, սակայն ապարդյուն: Առանց ձեր օգնության մենք դժվար թե մոտ ապագայում տուն ունենայինք: Անակնկալ ուրախություն էր մեզ համար: Օտար, բայց այնքան հարազատ այս մարդկանց օգնությունը մեզ մի քանի քայլ մոտեցրեց բնակարանամուտին»,- ասել է ընտանիքի մայրը՝ Աննան:

«Որեւէ մեկը դատապարտված չէ ապրելու չքավորության մեջ՝ չիրականացված երազանքներով: Որպես ազգ մենք արժանի ենք հարգանքի եւ բարեկեցության: Երբ համախմբվենք եւ գիտակցենք այս ամենը՝ հաջողությունն անպայման կլինի: Այս ծրագրի հաջողություններից մեկը կամավորության դրսեւորումն է: Այն մերժում է անտարբերությունը՝ մարդկանց մեջ արթնացնելով սեփական ուժերի նկատմամբ հավատն ու դժվարությունները հաղթահարելու կամքը: Համոզված եմ, որ մեր ապագայի սերունդը գիտակցում է կամավորության առաքելությունը: Այսօր մեզ հետ աշխատելու նրանց պատրաստակամությունը դրա վառ ապացույցն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ամեն անգամ, ընտանիքի հետ ուս-ուսի աշխատելով, մենք ոչ միայն օգնում ենք, որ օր առաջ ավարտվի շինարարությունը, այլեւ թույլ տալիս ընտանիքին, գյուղացուն զգալ, որ մենակ չէ իր առջեւ եղած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին: Միասնականության գաղափարը համախմբում է մարդկանց եւ ստիպում օգնության ձեռք մեկնել նրանց, ում նկատմամբ ճակատագիրն այնքան էլ բարի չի գտնվել: Օր ու գիշեր աշխատող, հողից հաց քամող ընտանիքն արժանի է բարեկարգ պայմաններում մեծացնելու իր երեխաներին»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն Արագածոտնի մարզում 21 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել: Ծրագիրը, Հայաստանի բոլոր մարզերում շահառու դարձած 150 ընտանիքի երջանկության պատճառ է դարձել եւ վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հույսն ու լավատեսությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է ավելի քան 25 մլն ՀՀ դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել (ֆոտո)
Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ...
Ամենաշատ