News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի:

Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների միջեւ ձեւավորված սերտ կապերի եւ գործակցության առիթով` իբրեւ վկայություն երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամության:

Նախարար Միխեիլ Գիորգաձեն իր խոսքում անդրադարձ կատարեց հայ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը ու համատեղ մշակութային ծրագրերի իրագործմանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արծարծեց նաեւ Վրաստանում հայկական եկեղեցիների եւ մշակութային արժեքների պահպանությանն ու իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Հայոց Հովվապետը մտահոգությամբ բարձրաձայնեց մասնավորապես խոնարհված եւ փլուզման եզրին գտնվող մի շարք եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ վրաց իշխանությունների կողմից համապատասխան քայլեր կձեռնարկվեն հանգուցալուծելու նշյալ խնդիրները:

Վրաց նախարարն իր հերթին լուսաբանություններ տվեց այս ուղղությամբ իրականացված եւ ծրագրվող քայլերի մասին:

Վեհափառ Հայրապետը նախարարից հետաքրքրվեց նաեւ Համայն Վրաստանի Իլյա Բ Պատրիարք-Կաթողիկոսի առողջական վիճակով` փոխանցելով Նորին Սրբությանն իր ողջույններն ու բարեմաղթանքները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օրհնությունն ու պահպանությունը մաղթեց Վրաստանին եւ վրաց ժողովրդին, պայծառություն` Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի արարողակարգի եւ արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ