News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել  մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Այսպես, ըստ նախաքննության նյութերի, 05.09.2017թ.-ին` Երեւան քաղաքի Աճառյան փողոցում, Լ. Հ.-ն իր վարած «Հունդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս խոչընդոտել է Ա. Հ.-ի` «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, որի հետեւանքով վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ ընդհարվել «Օպել», այնուհետեւ` «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներին: Պատահարի հետեւանքով «Օպել» ավտոմեքենայի ուղեւոր, անչափահաս Լ. Մ.-ն տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լ. Հ.-ն, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Քանի որ քննության ընթացքում պարզվել է, որ «Հունդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Հ.-ն զբաղեցնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ համապատասխան հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատարի պաշտոնը, ուստի նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ