News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մի քանի երկրների հետ։

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Կենտրոնական Աֆրիկյան Հանարպետության արտգործնախարար Շարլ-Արմել Դուբանը ստորագրեցին երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Դուբանը մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, անդրադարձան հաջորդ տարի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:

Ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն է ընձեռում ակտիվացնել երկկողմ շփումները եւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Նալբանդյանը եւ Պալաուի արտգործնախարար Ֆաուստինա Ռեհուհեր-Մարուգին` Պալաուի նախագահ Թոմաս Ռեմենգեսաուի ներկայությամբ ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցին քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

ԱԳ նախարարն  ու Սենթ Քիթս եւ Նեւիսի արտգործնախարար Մարկ Բրենթլին ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:

Ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում արտգործնախարարները հույս հայտնեցին, որ արձանագրության ստորագրումը լավ հիմք կծառայի երկու երկրների միջեւ կապերի ձեւավորման եւ համագործակցության ծավալման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ