News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում հոգեւորականին արգելել են քարոզել այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, թե կանայք չեն կարող մեքենա վարել, քանի որ նրանց ուղեղը կրճատվում է մինչեւ մեկ քառորդ, երբ նրանք խանութներում գնումներ են անում, փոխանցում է Reuters-ը։

Սաադ ալ Հիջրին հեռացվել է կրոնական գործունեությունից, քանի որ նրա ելույթներում մեկնաբանություններ են եղել, որոնք ստորացնում են մարդկային արժեքները։

Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է մեքենա վարել։  Եվ խոսելով մեքենա վարող կանանց մասին՝ Ալ Հիջրին հարցադրում է արել, թե տղամարդուն վարորդական իրավունք կտա՞ն, եթե նա ուղեղի կեսով է մտածում շուկա գնալիս։ Բնականաբար ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է դա տալ կնոջը, որը միայն ուղեղի կեսն ունի, իսկ երբ գնում է խանութ, ապա դրանից եւս կեսն է կորցնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ