News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման անհաջող փորձից հետո Ռուսաստանի կողմ թեքվեց: Այս մասին սեպտեմբերի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլլանը:

Խոսելով Թուրքիայի՝ Եվրասիական  տնտեսական միությանը միանալու հեռանկարից՝ նա նշել է, որ մինչեւ վերջերս Անկարան հակվում էր դեպի Արեւմուտք եւ ժողովրդավարությանը հասնելու քայլեր էր կատարում։

«Հեղաշրջման փորձից հետո Էրդողանը թեքվեց Ռուսաստանի կողմ, քանի որ Արեւմուտքը պաշտպանում է քրդերին։ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը խաղ կսկսեն թուրքերի եւ քրդերի հետ»,-ասել է Փայլանը։   

Հիշեցնենք, որ Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր․«Մենք առաջարկում ենք, որ Թուրքիան Եվրասիական տնտեսական միության հետ բանակցություններ սկսի մաքսային համաձայնագրի կնքման հարցով։  Չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը՝ Թուրքիան ցանկանում է բարելավել համագործակցությունը ԵՏՄ-ի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ