News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Երեւան է ժամանել Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը ողջունել է հայազգի պատգամավորին, կարեւորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված համաժողովին նրա մասնակցությունը եւ այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը:

Գարո Փայլանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, Հանրապետության Նախագահի հետ զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաեւ Թուրքիայի խորհրդարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ