News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Միս Թուրքիա-2017» գեղեցկության մրցույթի հաղթող Ըթըր Էսենը հաղթանակից մի քանի ժամ հետո զրկվել է իր տիտղոսից՝ անցած տարվա հուլիսին երկրում տեղի ունեցած պետհեղաշրջման հետ փորձի մաիսն իր թվիթի պատճառով։ Այս մասին հայտնել է մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Ջան Սանդիկչիօղլուն ։

Հուլիսին, հեղաշրջման փորձի տարելիցին, Էսենը Թվիթերում գրել էր, որ իր մոտ դաշտան է սկսվել ու իր «արյունը գումարվել է հերոսների արյանը», որոնք զոհվել էին այդ ապստամբության ժամանակ։

«Ցավով հայտնում ենք, որ այդ թվիթի հեղինակը Ըթըր Էսենն է։ «Միսս Թուրքիա» մրցույթի կազմկոմիտեն չի կարող հանդուրժել դա, քանի որ մենք ձգտում ենք ներկայացնել Թուրքիան աշխարհին ու մեր ավանդն ունենալ երկրի վարկանիշի մեջ»,- ասվում է Սանդիկչիօղլուի հայտարարության մեջ։

Հայտնում են, որ Էսենին տիտղոսից զրկելու հետեւանքով Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ-2017» մրցույթում Թուրքիան կներկայացնի Ալսի Սյումենը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել ազգային մրցույթում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ