News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն մտադիր չեն թույլ տալ, որ Բրեքսիթից հետո իրական սահման հայտնվի Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի Հանրապետության միջեւ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ իտալական Ֆլորենսում Բրեքսիթին նվիրված իր մեծ ելույթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ու ԵՄ-ն հստակ հասկացրել ենք, որ չենք հանդուրժի,որ որեւէ ֆիզիկական ենթակառուցվածք հայտնվի սահմանին։ Հյուսիսային Իռլանդիայի ու առհասարակ Իռլանդիա կղզու բոլոր բնակիչների առաջ մեր պարտավորությունն է պահպանել առկա համաձայնությունները»,- ասել է Մեյը։

Իռլանդիայի հետ սահմանը Միացյալ Թագավորության միակ ցամաքային սահմանն է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ