News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նամիբիայի պաշտոնական ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն արձագանքել գոյություն չունեցող «Նամբիայի առողջապահության» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասածին, գրում է The Washington Post-ը։

Հայտնում են, որ Հագե Գեինգոբը, Նամիբիայի նախագահը, որը կրթություն է ստացել ԱՄՆ-ում, Թրամփի ելույթի ժամանակ դահլիճում է եղել։ Պարբերականը գրում է, որ նա հրապարակավ ոչ մի կերպ չի արձագանքել նրան, որ «Նամբիայի» առաջնորդ է դարձել։ Վերլուծաբանները ենթադրում են, որ նախագահը հավանաբար չի ցանկացել փչացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։

Թերթը նաեւ նշում է, որ ոչ Վաշինգթոնում Նամիբիայի դեսպանատունը, ոչ միջազգային հարաբերությունների նախարարությունը չեն պատսխանել Թրամփի վրիպակի մասին հարցին։ «Նամբիայի» մասին հայտարարությանը չեն անդրադարձել նաեւ Նամիբիայի հիմնական լրատվամիջոցները։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ