Սյունիքի մարզի Հարժիս գյուղում սեպտեմբերի 21-ին առավոտյան բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել միայն այսօր երեկոյան:
ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ խոտածածկ տարածքում բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին: Ժամը 19:00-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն (3 հրշեջ-փրկարար):
Այրվել է մոտ 1000 հա խոտածածկույթ: