News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային ծրագրի մասին գործարքը հաստատվել է ՄԱԿ ԱԽ-ում ու այն փոխել չի կարելի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ միայն Ռուսաստանն է ասել, որ պետք է փրկել այդ ծրագիրը։ Այդ մասին ասել են բոլոր եվրոպական երկրները, որոնք մասնակցել են բանակցություններին ու նույնն են ասում նաև ՄԱԿ անդամ երկրների մեծ մասը։ Այդ ծրագիրը ավարտուն տեսք ունի, այն հաստատվել է ՄԱԿ ԱԽ բանաձևով ու այդ ծրագիրը փոխելը հավասարազոր է ձեռքբերվածը ջնջելուն»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ում ամփոփոիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կողմից որևէ մտահոգության առկայության դեպքում «այն պետք է լուծվի այն ձևաչափերի շրջանակում, որոնք համապատասխանում են դրան»։

«Իսկ խնձորն ու նարինջը շփոթելը հավանաբար այնքան էլ ճիշտ չէ, առավել ևս նման բարդ հարցում, ինչպիսին է իրանական միջուկային ծրագրի մասին պայմանավորվածությունը»,- շեշտել է Լավրովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ