Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հանրային տրանսպորտի մասնակցությամբ հերթական վթարն է տեղի ունեցել:
Ըստ Shamshyan.com-ի՝ Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Opel մակնիշի և թիվ 37 երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 անձ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատին: Վթարի հետեւանքով 10 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: