News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կիմ Չեն ԸՆի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հախից «վաղուց» էր պետք գալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք կարող հանդուրժել այդ խելագար տղային, որն այնտեղ ամենուրեք հրթիռներ է արձակում»,- ասել է ԱՄՆ նախագահը Ալաբամա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ, որն աջակցում է Սենատի հանրապետական թեկնածուին։

« Ի դեպ, այդ հրթիռ –մարդու հախից վաղուց էր պետք գալ, դա պետք է աներ Բիլ Քլինթոնը, էլ չեմ ասում հանրապետական Օբամայի մասին։ Դա պետք է լուծվեր 8, 4 կամ 15 տարի առաջ, այլ ոչ թե հիմա։ Բայց ես կլուծեմ այդ հարցը»,- ասել է Թրամփը։

Նա հայտնել է, որ «մոլորակի վրա դեպի մեծ խաղաղություն լավագույն ուղին հնարավոր է ինքնիշխան ու արժանապատիվ երկրների փոխգործակցության շնորհիվ, որոնք հարգում են իրենց ժողովուրդներին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ