News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ մտադիր է վաճառել իր ընկերության մինչեւ 75 միլիոն բաժնետոմսերը՝ առաջիկա մեկուկես տարվա ընթացքում, որպեսզի ֆինանսավորի բարեգործական նախագծերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ծրագրում ենք արագացնել մեր աշխատանքն ու ավելի շուտ վաճառել մեր բաժնետոմսերի մեծ մասը ։ Ես ակնկալում եմ, որ մենք կվաճառենք մեր բաժնետոմսերից 35-ից 75 հազարը առաջիկա 18 ամիսներին, որպեսզի աջակցենք մեր գործունեությանը կրթության, գիտության ու իրավական ոլորտներում»,- գրել է Ցուկերբերգը իր էջում։

Ընդ որում Ցուկերբերգը մտադիր է պահպանել ընկերության հանդեպ հսկողությունը առնվազն 20 տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ մինչ այդ ինքը տնօրենների խորհրդին խնդրել էր թողարկել բաժնետոմսերի նոր տեսակ, որպեսզի պահպանի հսկողությունը ընկերության հանդեպ։ Սակայն այդ առաջարկությունը չեղարկվել է  Ցուկերբերգի նախաձեռնությամբ՝ այն կապակցությամբ, որ շուկայում բաժնետոմսերի արժեքն աճել է ընկերության արդյունավետության շնորհիվ։

2015-ին իր դստեր ծնվելուց հետո Ցուկերբերգը հայտնել էր, որ մտադիր է նվիրաբերել իր բաժնետոմսերի 95 տոկոսը բարեգործական նպատակներով։ Ընդ որում ընկերության հիմնադիրը նշել է, որ բաժնետոմսերի վաճառքը իրականացվելու է «իր ամբողջ կյանքի ընթացքում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ