News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտում են նանոմասնկիկները՝ պլազմոնային ռեզոնատորների օգնությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Հովհաննես Արոյանը, Երեւանում անցնող նանոտեխնոլոգիաների հայ- իրանական ֆորումի ժամանակ։

Պլազմոնային ռեզոնատորները օգտագործվում են քվանտային մասնկիների հետազոտության համար։ Պլազմոնները էլեկտրոններ են հաղորդիչներում՝ օրինակ մետաղներում, որոնք տատանվում են իրենց նյութի բյուրեղյա վանդակի համեմատ։

Նման ռեզոնատորի ներսում ատոմի կամ քվանտային կետի ճառագայթման ինտենսիվությունը բարձրանում է։ Հետեւաբար դրանց հետեւելը հեշտանում է։

«Մենք ծրագրում ենք նաեւ նյութի կենսաքիմիական միկրոալիքային սենսորներ ստեղծել, որտեղ կազմը որոշվում է ռեզոնանսային հաճախության տատանումներով։ Այս մեթոդն արդեն օգտագործվում է, բայց մենք ուզում ենք այն փորձարկել գերփոքր մեծությունների վրա»,- նկատեց Արոյանը։

ԵՊՀ ֆիզիկոսների հետազոտություններն իրականացնում են Ենի Ֆրրիդրիխ Շիլլերի համալսարանի հետ համատեղ։

Նանոտեխնոլոգիաների հայ- իրանական ֆորումն անցնում է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության, Իրանի Նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի, ԵՄ-ի EU4Business ծրագրի, նաեւ ՄԻջազգային համագործակցության հարցերով գերմանական միության (GIZ) աջակցությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ