News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարակասը դատապարտել է Վենեսուելայի պաշտոնյաների դեմ Կանադայի կառավարության պատժամիջոցները` դրանք անվանելով միջազգային իրավունքի խախտում եւ միջամտության երկրի ներքին գործերին, ասվում է Վենեսուելայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունը կտրականապես մերժում է Կանադայի կառավարության որոշումը՝ անօրինական պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Սա ՄԱԿ Կանոնադրության եւ միջազգային իրավունքում ամրագրված որոշումների եւ սկզբունքների կոպիտ խախտում է», - ասվում է հայտարարության մեջ:

Վենեսուելայի ԱԳՆ պատժամիջոցներն անվանել է «թշնամական միջոցներ», որոնք խախտում են պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:

«Այս որոշումը վնասում է բարեկամական կապերին, որոնք երկար տարիներ բոնորոշել են երկրների միջեւ հարաբերությունները»,-նշվում է հայտարարության մեջ:

Կանադայի կառավարությունը հայտարարել է Վենեսուելայի 40 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման մասին, այդ թվում նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ