News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ «Մարդկային զարգացում 2017» համաժողովի ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված են մի շարք երկրներում մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստեր:

contact.az- ը հաղորդում է, որ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է. «Մենք ողջունում ենք անցյալ շաբաթ Ադրբեջանում վերջին անկախ գործակալության՝«Թուրան»-ի տնօրեն Մեհման Ալիեւի ազատ արձակումը: Մենք նաեւ ողջունում ենք ընդդիմադիր Նաթիք Ջաֆարլիից մեղադրանքները հանելու եւ «Ազադլըք»թերթի ֆինանսական տնօրեն Ֆաիք Ամիրլիին ազատելու ադրբեջանական իշխանությունների որոշումը:

Մենք կոչ ենք անում իշխանություններին Մեհման Ալիեւից հանել մյուս մեղադրանքները եւ վերացնել երկրից նրա եւ հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովայի եւ փաստաբան Ինթիգամ Ալիեւի հեռանալուն ուղղված սահմանափակումները:

Ավելի քան 145 մարդ համարվում է քաղբանտարկյալ, այդ թվում «Ռեալ» շարժման ղեկավար Իլգար Մամեդովը: Նա բանտարկված է՝ չնայած նրա օգտին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը: Բոլորը պետք է ազատ արձակվեն առանց որեւէ պայմանի », - ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ