News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Կիտակյուսյու քաղաքում երբեմնի հանրահայտ Space World զվարճանքի այգին շտապ կարգով փակվում է եւ փորձում է վաճառել առավել հայտնի նմուշները։ Դրանց թվում են Discovery տիեզերակայանի լիաչափ պատճենը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այն վաճառվում է բավականին պատկառելի՝ 1 մլրդ իեն (8.9 մլն դոլար) գումարով։ Այս նմուշը վերջին 30 տարում 1990 թվականին բացված ժամանցային զբոսայգու խորհրդանիշն էր։

Անցյալ տարվա վերջին Space World-ը խոշոր սկանդալի կենտրոնում էր հայտնվել նոր սառցադաշտի պատճառով։ Զբոսայգու ղեկավարությանը քննադատում էին, քանի որ սառցադաշտի տակ՝ լճում, մոտ 5 հազար կենդանի ձուկ կար։  Թեպետ զբոսայգու ղեկավարությունը հայտնել էր, որ այդ նպատակով իրենք հատուկ սատկած ձկներ են գնել, ճապոնացիները չէին համակերպվել նման անսովոր սառցադաշտի գոյության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ