News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 25-ից Երեւան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկի Խորենացու փողոցի աջ հատվածից կապամոնտաժվի լուսացույցը եւ Ագաթանգեղոսի փողոցի կողմից Խորենացու փողոցով երթեւեկող տրանսպորտային միջոցներն այսուհետ Տ.Մեծի պողոտա մուտք կգործեն անընդհատ՝ զիջելով Տ.Մեծի պողոտայով երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկի տրանսպորտային բոլոր լուսացույցները կտեղակայվեն երթեւեկելի մասի վրա:

Տպել
Ամենաշատ