News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին 9 տարիների ընթացքում Նոր Զելանդիայում իշխող Ազգային կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 46 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:

Ազգային կուսակցությանը գրեթե մեկ միլիոն ձայն են տվել (46 տոկոս), ինչը թույլ է տալիս հավակնել խորհրդարանի 120 տեղերից 58-ին:

Հաջորդիվ գալիս է Լեյբորիստական կուսակցությունը՝ 35.8 տոկոս: Երրորդ տեղը զբաղեցրել է «Նոր Զելանդիան նախևառաջ» կուսակցությունը՝ 7.5 տոկոս, «Կանաչների» կուսակցությունը՝ 5.8 տոկոս: ACT- ը կարող է ստանալ մեկ տեղ:

Վերջնական արդյունքները, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, կհրապարակվեն հոկտեմբերի 7-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ