News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ժամը 02։30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Սայաթ Նովա պողոտայում գործող «Այս» ակումբի մոտ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի ծառայողները նկատել են, որ մի խումբ քաղաքացիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է՝ նրանք են՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 31-ամյա Սեյդ Ջաֆար Րավուսանի Սեյդալինին, 24-ամյա Մուշտաբա Շափորի Սաֆարաղշինին եւ 19-ամյա Հադի Հուսեյնի Մելխալինին, իսկ ծեծկռտուքի մասնակիցներից 32-ամյա Սահիդ Հեյդարյան եւ 41-ամյա Սարբոս Սալիղեն «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Պարզվել է, որ նշված անձինք այս ակումբի մոտ վիճաբանել են միմյանց հետ, որն հետո ավարտվել է ծեծկռտուքով։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ