News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2018 թվականին՝ երրորդ օգնության ծրագրի ավարտից հետո, Հունաստանը կանցնի միջազգային պարտատերերի խնամակալության տակ: Այս մասին Աթենք կատարած այցի նախօրեին հունական «Նեա» թերթին պատմել է Եվրախմբի նախագահ Ջերոն Դեյսելբլումը:

Դեյսելբլումը սեպտեմբերի 25-ին բանակցություններ կվարի Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Կակալոտոսի եւ նրա տեղակալ Յորգոս Խուլիարակիսի հետ: Այժմ Հունաստանը վարկեր է ստանում երրորդ օգնության ծրագրով, որը կազմում է 86 միլիարդ եվրո` բարեփոխումների եւ «ամրապնդման գոտիների» քաղաքականության դիմաց: Ծրագիրն ավարտվում է 2018 թ. օգոստոսին:

«Բոլոր դեպքերում մենք իրականացրել ենք վերահսկողության ծրագրեր, աջակցել ծրագրերի ավարտից հետո, ինչպես օրինակ Իռլանդիայում, Իսպանիայում եւ Կիպրոսում: Հունաստանում մենք կունենանք մոնիտորինգի ծրագիր, հատկապես, երբ կան վարկեր, որոնք ունեն երկար մարման ժամկետ»,- ասել է Դեյսելբլումը: Պատասխանելով Հունաստանի պարտքի նվազեցման վերաբերյալ հարցին՝ նա ասել է, որ ըստ մայիսյան որոշումների, այս տարբերակը կքննարկվի ծրագրի վերջում, անհրաժեշտության դեպքում, եւ եթե երկիրը կատարի իր պարտավորությունները:

Դեյսելբլումը նշել է, որ 2018-ի օգոստոսին Հունաստանի վարկատուների հետ հուշագրություններից դուրս գալու հարցը Հունաստանի կառավարության եւ նրա եվրոպական գործընկերների ընդհանուր նպատակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ