News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արտագաղթն այնքան է ահագնացել, որ վտանգ է սպառնում մեր ազգային անվտանգությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը։

ՀՀԿ-ականը կարծում է, որ խնդիրն այն աստիճանի է լրջացել, որ Սերժ Սարգսյանը իր ելույթում չշրջանցեց երկրում ժողովրդագրական մտահոգիչ միտումները։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել ժողովրդագրական միտումների կապակցությամբ։ «Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

«Արտագաղթն այնքան է ահագնացել, որ վտանգ է սպառնում մեր ազգային անվտանգությանը։ Երկրի ղեկավարը պետք է ուղիներ փնտրի, որպեսի կանգնեցնի արտագաղթը, ներգաղթ լինի, որ դեմոգրաֆիական վիճակը փոխվի»,-ասաց Համլետ Հարությունյանը։

Նախկին պատգամավորի խոսքով՝ արտագաղթը ավելի շատ իշխանիկների խաղի կանոնների հետեւանքն է։

«Նախագահը չի էլ թաքցնում, որ ինչ որ չափով նաեւ իշխանության մեղքն է, եթե այդպես չլիներ, նա նման հայտարարություն չէր անի։ Իմ կարծիքով՝ ոչ թե դժգոհությունը իշխանությունից է, այլ իշխանիկներից, որոնք սեփական խաղի կանոններն են իշխանության ներսում ստեղծում։ Դժգոհությունը, եթե պայմանականորեն վերցնենք, ոչ թե կենտրոնական իշխանությունից է, որը առավելի շատ զբաղված է երկրի անվտանգության հարցերով, որ շատ կարեւոր է, այլ տեղական իշխանիկների, առանձին պաշտոնյաների, որոնք այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ մարդիկ հեռանում են»,-ասաց Համլետ Հարությունյանը։

Նախկին պատգամավորը կարծում է, որ անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների մեծագույն բաց թողումը պետական գործիչներ չպատրաստելն էր։

«Ամեն մեկս պետք պետական քաղաքական գործիչներ պատրաստած լինեինք, որոնց դեպքում այդ իշխանիկները չէին լինի։ Մեր ամենամեծ բացթողումը 26 տարվա այն է, որ պետական քաղաքական գործիչներ չենք կարողացել ձեւավորենք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ