News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան խզել է հարաբերությունները Կատարի հետ՝ հետեւելով ահաբեկչության դեմ պայքարի քաղաքականությանը։ Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադիլ ալ Ջուբեյրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կատարի հետ հարաբերություններում ճգնաժամը տեղավորվում է ահաբեկչության դեմ պայքարի մեր քաղաքականության մեջ։ Նրանց վարած քաղաքականությունը սպառնում էր տարածաշրջանի եւ մեր անվտանգությանը»,- նշել է Ալ Ջուբեյրը։

Նրա խոսքով՝ Կատարը չի կատարել Պարսից ծոցի այլ երկրների հետ ստորագրած համաձայնագրերը, որոնցով նախատեսվում էր պայքարել ահաբեկչության դեմ։

Նշենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եմենն ու Եգիպտոսը հունիսին խզել էին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ