News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պատրաստվում են ջրի համար ածխածնային նանոֆիլտրերի փորձնական շարք թողարկել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ինստիտուտի գիտաշխատող Արամ Մանուկյանը:

Ածխածինը (ածուխ) ի սկզբանե լավ ադսորբենտ է, որի հատկությունները գիտնականներն ուժեղացրել են՝ դրանից նանոկառուցվածք ստանալով: Նրա անցքերն այնքան փոքր են, որ կարող են որսալ ոչ միայն կողմնակի մասնիկները, այլ նաեւ բակտերիաները: Այսպիսով, հնարավոր կլինի ջուրը մանրէներից մաքրել առանց քիմիայի կիրառման:

«Մեր երիտասարդ գիտնականներից մեկը այսպիսի ածխածնային նանոկառույցների աճեցման վառարան է նախագծել: Այն հաղթել է պետական ծրագրով, եւ հիմա մեր նախագծով այն այժմ պատրաստվում է: Կսկսենք աշխատել մեկ ամիս հետո, իսկ հաջորդ տարի, հավանաբար, արդեն որոշակի արդյունքներ կունենանք»,- հավելեց գիտնականը:

Մանուկյանը եւ նրա գործընկերները ցանկանում են այս նույն սկզբունքով օդորակիչների համար նաեւ օդային ֆիլտր ստեղծել:

Իրենց մշակումների վերաբերյալ զեկույցը ըներությունը ներկայացրել է Երեւանում ընթացող նանոտեխնոլոգիաների հայ-իրանական համաժողովում:  Համաժողովն անցկացվում է Հայաստանի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, Իրանի Նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի (INIC), Եվրամիության EU4Business ծրագրի, ինչպես նաեւ Գերմանական միջազգային համագործակցության միության աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ