Երեւանի Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի մոտակայքում այսօր` սեպտեմբերի 24-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեխայի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ Ա.Գ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի 73 AV 075 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2000 թվականին ծնված Ա.Բ.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: