News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների 5 քաղաքներում տեղի են ունեցել «Միզող կանանց» բողոքի ակցիաներ: Մի քանի 100 կին հրապարակային միզման ակտ են կատարել՝ այսկերպ բողոքելով կանացի հասարակական զուգարանների պակասի դեմ, փոխանցում է DW-ն: 

Բողոքի ակցիան կազմակերպել է Գիրթ Փինինգը, որը 90 եվրո տուգանքի է ենթարկվել փողոցում բնական կարիքը հոգալու համար: Տղամարդ դատավորը հայտարարել է, որ նա պետք է օգտվեր տղամարդկանց հասարակական միզարանից: «Դա այնքան էլ հաճելի չէ, բայց հնարավոր է»,- ասել է նա:

Փինինգը նշել է, որ ակցիայի մասնակիցները ցանկանում են ապացուցել, որ կանայք «չեն կարող ինչպես հարկն է, հիգիենիկ եւ արժանավայել կերպով միզել տղամարդկանց համար նախատեսված միզարաններում»: Սա ապացուցելու համար կանայք որոշել են հասարակական միզարաններում կամ փողոցում միզելու գործընթացը լոսանկարել եւ լուսանկարները համացանցում են հրապարել #zeikwijf (միզող կանայք) հեշթեգով: Մի քանի լուսանկարներ կուղարկվեն երկրի կրթության, մշակույթի եւ գիտության նախարարին՝ «Միզելու հավասարություն Նիդեռլանդներում» հանրագրով:

Փինինգը նշել է, որ Ամստերդամի կենտրոնում կա տղամարդկանց համար 12-ից ավելի միզարան եւ կանանց համապատասխանող ընդամենը մի քանի զուգարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ