News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Ուրուզհան նահանգում թալիբները փակել են գործնականում բոլոր հիվանդանոցները եւ բժշկական կենտրոնները: Նահանգում գործող 49 բժշկական կենտրոններից աշխատում է միայն երեքը, փոխանցում է Reuters-ը:

Նահանգապետի ներկայացուցիչը նշել է, որ իշխանությունները բանակցություններ են վարում ավագանիների հետ, որպեսզի նրանք փորձեն թալիբներին համոզել հիվանդանոցները բացել: Նա նշել է, որ թալիբներն իրենց համար հատուկ բուժում են պահանջում:

Թալիբների ներկայացուցիչը հաստատել է, որ հիվանդանոցները փակվել են՝ նշելով, որ դա կատարվել է ծառայությունների վատ որակի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ