News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հետախույզ արբանյակով Atlas V տանող հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Քալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերակայանից, հայտնում է NASA Spaceflight-ը:

Հետախուզության ազգային վարչության համար NROL-42 առաքելությամբ հրթիռի արձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով 22:49-ին: Արձակումը ծրագրված էր իրականացնել սեպտեմբերի 22-ին, սակայն հետաձգվել էր մարտկոցի անսարքության պատճառով: Դրանից առաջ արձակումը հետաձգվել էր «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով:

Արբանյակի մասին մանրամասներ չեն հրապարակվում: Սակայն Gears Of Biz պորտալը նշել է, որ, հնարավոր է, սարքն ունի գործիքների լրացուցիչ փաթեթ՝ ներառյալ HEO-4 սարք: Դա տիեզերական համակարգ է, որը կարող է հյուսիսային լայնություններում հետեւել հրթիռների արձակմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ