News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայ-ֆրանսիական Baghdasarov Crystals Group ձեռնարկությունը անցած տարիների դժվարությունները հաջողությամբ հաղթահարել է եւ Եվրոպա է արտահանում բժշկության ու չափող սարքերի համար շափյուղայե տարրեր: NEWS.am-ին այս մասին հայտնեց ձեռնարկության ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանը:

Ընկերությունը հիմնվել է 2005 թվականին: Ֆինանսական եւ իրավական (այդ թվում՝ դատական) դժվարություններից հետո թվում էր, թե գործարանը անդունդի հատակին կհայտնվի: Սակայն 2012-13 թվականներին հաջողվեց այն վերականգնել, եւ հիմա լիակատար աշխատանքային վիճակում է:

Ընկերությունն արտադրությունն օպտիմալացրել է եւ որոշել կենտրոնանալ միայն պատրաստի բյուրեղների մշակման վրա:

«Ամեն ինչ որոշում են կադրերը: Եթե ավելի շատ լավ մասնագետներ լինեն, կմտածենք նաեւ բյուրեղների սեփական արտադրության մասին: Սակայն պատվերներ կան, մեր մասերը պահանջարկ ունեն: Օրինակ՝ բժշկական սարքերի համար լուսատարներ ենք արտահանում, տարրեր՝ ջրի աղտոտվածության եւ այլ չափող սարքերի, լազերային սարքերի համար:

Ամենակարեւորը գիտակ մարդկանց լավ թիմն է, որը մեզ հաջողվել է հավաքել: Մենք ոտքի կանգնեցինք հենց ընդհանուր աշխատանքով: Առանց դրա ոչ մի ֆինանս էլ չէր օգնի: Մեր տղաներն իրենց վրա մշտապես աշխատում են: Այսպիսի բարդ եւ ճշգրիտ արտադրության մեջ մեծ թվով միցակիցներ կան եւ համաշխարհային չափանիշներով՝  մեծավաստակ: Սակայն, ինչպես տեսնում եք, նրանց ասելու բան մենք էլ ունենք»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Իր մշակումների վերաբերյալ զեկույցը ընկերությունը ներկայացրել է Երեւանում ընթացող նանոտեխնոլոգիաների հայ-իրանական համաժողովում: Համաժողովն անցկացվում է Հայաստանի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, Իրանի Նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի (INIC), Եվրամիության EU4Business ծրագրի, ինչպես նաեւ Գերմանական միջազգային համագործակցության միության աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել