News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ Բահրեյնը դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ճանապարհին են: Բացառված չէ, որ այս մասին հայտարարությունը կհրապարակվի մոտ ապագայում: Այս մասին հայտնում է Middle East Eye պորտալը՝ վկայակոչելով Բահրեյնի եւ Արեւմուտքի դիվանագիտական շրջանակներում աղբյուրներին:

Աղբյուրների տեղեկություններով՝ կողմերը, հնարավոր է, հարաբերությունների վերականգնման մասին պաշտոնապես կհայտարարեն  արդեն հաջորդ տարի: Բահրեյնը եւ Իսրայելն արդեն աշխատում են գործարարների, կրոնական գործիչների եւ նույնիսկ նախարարների փոխայցերի հնարավորության շուրջ: «Չեմ կարծում, որ այստեղ Իսրայելի դեսպանատուն բացելու ականատեսը կդառնանք, սակայն հնարավոր է, որ կհետեւեն առեւտրի եւ էկոնոմիկայի նախարարների պաշտոնական այցերը»,- նշել է աղբյուրը: Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում շփումները կուղեկցվեն Թել Ավիվի եւ Մանամայի միջեւ գործնական գործարքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

Բահրեյնից պաշտոնյայի խոսքով՝ այս մերձեցումը Մերձավոր Արեւելքում նոր իրողության մասն է եւ համապատասխանում է Իրանին դիմակայելու քաղաքականությանը: Նա նշել է, որ Իսրայելի հետ կապերի հաստատումը խնդրահարույց չի լինի: «Իսրայելը մեր անվտանգությանը չի սպառնում, իսկ Իրանն, անկասկած, դա անում է»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ