News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի իշխանությունները երկրի հեռահաղորդակցային ընկերություններին արգելել են բջջային կապ տրամադրել ռոհինջա փախստականներին: Որոշումը պայմանավորում են անվտանգության նկատառումներով, փոխանցում է AFP-ն:

Բջջային կապի 4 փրովայդերներին տուգանքներ կսպառնան Մյանմարից փախած 430 հազար ռոհինջա փախստականներից ցանկացածին SIM քարտ վաճառելու դեպքում: Իշխանություններն արգելել են իրենց քաղաքացիներին եւս SIM քարտի վաճառքը, եթե չկարողանան անձը հաստատող պաշտոնական վկայական ներկայացնել: Նրանք պնդում են, որ որոշումը բխում է անվտանգության նկատառումներից: Արգելքը կարող է չեղյալ համարվել, երբ թողարկվեն կենսաչափական անձնագրեր նոր ժամանած փախստականների համար, որը կարող է 6 ամիս տեւել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ