News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր նպատակն է ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի քննարկումը, բանակցային գործընթացի ակտիվացման ուղիների ուսումնասիրումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա գագթնաժողովին նախապատրաստվելը: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շաֆերը  ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ առանձին, այնուհետեւ համատեղ հանդիպումներ են ունեցել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւս հանդիպմանը մասնակցել է:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահներն ակնկալում են, որ բարձր մակարդակով հանդիպումը կնպաստի վստահության խորացմանը եւ կողմերի քաղաքական կամքին՝ հակամարտության կարգավորման առանցքային հարցերով  փոխզիջումային լուծումներ գտնելու գործում: Նախարարները համանախագահների հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել՝ մոտ ապագայում հաջող գագաթնաժողով նախապատրաստելու հարցում:

Համանախագահները հանդիպել են նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ՝ տեղերում իրավիճակը, նաեւ խաղաղ կարգավորման գործընթացում վերջին իրադարձությունները քննարկելու  եւ բարձր մակարդակով հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու մասին տեղեկացնելու համար:

Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել հոկտեմբերի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ