Արա լեռան լանջին սեպտեմբերի 21-ին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղեկացրել է ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ Արայի լեռան գոտում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով, առկա է 19 ծխացող օջախ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 47 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա:
Հիշեցնենք, որ Արա լեռան լանջին հրդեհ է բռնկվել սեպտեմբերի 21-ին: