News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայից ժամանած «Ֆիլոքսենիա» միջեկեղեցական կազմակերպության անդամներին՝ կազմակերպության նախագահ մոնսինյոր Վիլմ Սանդերսի գլխավորությամբ եւ Գերմանիայի հայոց թեմի Բավարիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Ինչպես NEWS.am_ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ կառույցը հավատարիմ իր առաքելությանը՝ այսօր եւս շարունակում է կազմակերպել միջեկեղեցական հանդիպումներ, հնարավորություն ընձեռում տարբեր Եկեղեցիների հոգեւոր սպասավորներին ու ներկայացուցիչներին մեկտեղվելու եւ շփվելու միմյանց հետ:

Վեհափառ Հայրապետը կարեւորել է միջեկեղեցական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանն ուղղված ջանքերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է Գերմանիայում իր հովվության տարիների ընթացքում ձեւավորված համագործակցությունը «Ֆիլոքսենիայի» եւ նրա հիմնադրի հետ, ինչպես նաեւ հետագա տարիներին ներկայիս նախագահի հետ ունեցած սերտ կապերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս ներկաների իր խորին շնորհակալությունն ու գնահատանքն է հայտնել Գերմանիայի իշխանություններին` Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ որդեգրված բանաձեւի առնչությամբ` դրանում մեծապես կարեւորելով նաեւ Գերմանիայի եկեղեցական համայնքների դերակատարությունը: Մոնսինյոր Վիլմ Սանդերսը եւս ուրախություն է հայտնել երկար սպասված հանդիպման առիթով, կարեւորել համագործակցությունը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ նրա կառույցների հետ, ապա խոսել «Ֆիլոքսենիայի» անդամների հերթական ուխտագնացությունը դեպի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կազմակերպելու որոշման մասին:

Հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Հայ Եկեղեցու հոգեւոր-կրթական հաստատություններին եւ հոգեւորականների պատրաստության խնդրին, ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանը եւ եկեղեցաշինությանը, Եկեղեցու կողմից դիմագրաված մարտահրավերներին եւ ներկայիս գործունեությանը: Անդրադարձ է կատարվել նաեւ Գերմանիայում իրենց ուսումնառությունը շարունակող հայ եկեղեցականներին եւ միջեկեղեցական կառույցի կողմից նրանց ցուցաբերվող զորակցությանը:

Վերջում Վեհափառ Հայրապետը «Ֆիլոքսենիայի» անդամներին մաղթել է արգասաբեր ու բեղմնավոր գործունեություն:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի արարողակարգի եւ արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ