News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի առցանց քվեարկությունը սկսվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Քուրդիստանի Բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովին:

Քվեարկությունը կազմակերպվել է արտասահմանում բնակվող Իրաքի քաղաքացիների համար, որոնք Իրաքյան Քուրդիստանի կամ «Քուրդիստանի սահմաններից դուրս գտնվող քրդական շրջանների» ռեզիդենտի կարգավիճակ ունեն:

Էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է հանձնաժողովի հատուկ ստեղծած e-voting.krd կայքում: Քվեարկել կարելի է միայն կայքում գրանցվելուց հետո, որի ընթացքում պետք է հաստատել իրաքյան քաղաքացիությունը եւ մնացյալ չափանիշները: Չնայած քվեարկությունն արդեն սկսվել է, գրանցումը դեռեւս շարունակվում է: Սրա հետ կապված հանձնաժողովից դժվարացել են հայտնել, թե քանի քաղաքացի է գրանցվել առցանց քվեարկելու համար:

Առաջինը քվեարկել է արդեն 15 տարի Չինաստանում բնակվող քրդական ծագմամբ գործարար Սաբոր Հայդար Բազարը:

Համացանցում նա պատմել է, որ վաղուց է գրանցվել կայքում եւ հատուկ սպասում էր քվեարկությունը սկսվելուն, որպեսզի առաջիններից մեկը քվեարկի, եւ հիմա ոգեւորված է, որ դա արդեն կատարել է: Նա այս նորությունն ակտիվորեն քննարկում է քուրդ ընկերների հետ, որոնք բնակվում են ամբողջ աշխարհում, եւ հարցազրույցներ է տալիս քրդական լրատվամիջոցներին:

Սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում նախատեսված է անկախության հանրաքվեի անցկացումը, որին կտրականապես դեմ են Բաղդադը եւ աշխարհի շատ երկրներ: Թեհրանն ավելի վաղ հայտարարել է, որ հանրաքվեի անցկացման եւ քրդերի անջատման հետեւանքով Իրաքի հետ անվտանգության հարցով բոլոր համաձայնագրերն ավտոմատ չեղյալ կհամարվեն եւ կհանգեցնեն շրջանի հետ սահմանները փակելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ