News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ դատարանը մերժել է Սարի թաղում 2016թ․ հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում 10 կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի շահերի պաշտպանի բողոքը:  Լիպարիտ Սիմոնյանը վերաքննիչ բողոքով պահանջում էր փոխել իր պաշտպանյալի եւ մնացած 9 տղաների խափանման միջոց կալանավորումը, կամ նրանց ազատ արձակել գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

Տպել
Ամենաշատ