Սուդանում դատարանը մահապատժի է դատապարտել ուսանողին, ում մեղադրում են անցյալ տարի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի սպանության մեջ, փոխանցում է AFP-ն:
Խարտումի համալսարանի ուսանող Ասիմ Օմերը կալանավորվել էր անցյալ տարվա դեկտեմբերին եւ մեղադրվել անվտանգության ուժերի ու ուսանողների բախումից հետո ոստիկանին սպանելու մեջ: Անցյալ ամիս դատարանն Օմերին մեղավոր է ճանաչել, իսկ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, նրան կախաղանի միջոցով մահվան է դատապարտել: