Ֆրանսիացի ավտոարշավորդ եւ գյուտարար Ֆրանսուա Ժիսին էկոլոգիապես մաքուր շարժիչով արագության զարգացման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Իր եռացիկլետով նա 0,5 վայրկյանում զարգացրել է մինչեւ 100 կմ/ժամ, եւ նման արագացման համար օգտագործել է ջուր ու սեղմված օդ, հայտնում է Tvoe-avto պորտալը:
Անչափ պարզ կառուցվածքն ավտոարշավորդին թույլ է տվել 0,551 վայրկյանում տեղից մինչեւ 100 կմ/ժամ զարգացնել, եռացիկլետի առավելագույն արագությունը կազմում է 261 կմ/ժամ: Եռանիվ փոխադրամիջոցի շարժիչն էր ջրով եւ սեղմված գազով բալոնը: Նման կառուցվածքը կառավարման բարդ համակարգեր չի պահանջում: