Բալի կղզում ավելի քան 35 հազար մարդ լքել է հրաբխին մերձակա տարածքը՝ վախենալով ժայթքումից: AP-ն հայտնում է, որ նշված տարածքներից հեռացող մարդկանց թիվն ավելի քան 2 անգամ մեծացել է: Նրանց թվում մարդիկ կան, որոնք կամավոր են հեռանում, ինչպես նաեւ այնպիսիները, որոնց հրահանգվել է տարհանվել Ագունգ հրաբխի շուրջը 9-12 կմ շառավղով գոտուց:
Տեղական իշխանությունները սեյսմիկ ակտիվության աճից հետո վտանգի մակարդակը բարձրացրել են մինչեւ ամենաբարձրը: Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հրաբուխը շրջապատող շրջանները «պետք է վատթարին պատրաստվեն»:
1963 թվականին Ագունգի վերջին ժայթքման ժամանակ 1100 մարդ է զոհվել: