News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարը, որը 400 տարի շարունակ կորած էր համարվում, հայտնաբերվել է Շոտլանդիայի թանգարանում, հայտնում է Scotsman պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ բրիտանացի լրագրող եւ արվեստաբան Բենդոր Գրոսվենորը նկարը գտել է Գլազգոյի Պոլլոքի տուն-թանգարանի հավաքածուում:

Նախկինում համարվում էր, որ նկարը Բուքինգեմի դուքս Ջորջ Վիլիերսի դիմանկարի բնօրինակի պատճենն է, որը Ռուբենսը ստեղծել է 17-րդ դարում: Գրոսվենորի կատարած հետազոտությամբ պարզվել է, որ Ռուբենսի ֆիրմային եղանակները թաքցված էին կեղտի եւ ավելի ուշ քսված ներկի տակ: «Մենք ուրախ ենք հնարավորինս մեծ թվով մարդկանց հնարավորություն տալու տեսնել Ռուբենսի գլուխգործոցը»,- պարբերականը մեջբերել է Գլազգոյի թանգարանների հիմնադրամի ներկայացուցիչ Դեւիդ Մակդոնալդի խոսքը:

Հաղորդվում է, որ նկարի բնօրինակ լինելը հաստատել են նաեւ Բելգիայում «Ռուբենսի տուն» թանգարանի փորձագետները: Թանգարանի գնահատմամբ՝ նկարի արժեքը կարող է տասնյակ միլիոն ֆունտ կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել