News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է վեց թեկնածու: Առաջադրված 6 թեկնածուներից միայն մեկն է ազգությամբ վրացի՝«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զուրաբ Օզբեգիշվիլին, մյուս թեկնածուներն են՝  «Գիորգի Վաշաձե-Նոր Վրաստանի միասնություն» կուսկացության անդամ Ռուբեն Մկրտչյանը, «Ազատության շարժում, Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Հարություն Ալեքսանյանը, «Վրաստանի hայրենասերների դաշինքի» անդամ Սամվել Պետրոսյանը, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Յուրիկ Ունանյանը եւ «Դեմոկրատական շարժում, Ազատ Վրաստան» կուսակցության անդամ Մելիք Ռաիսյանը:

Իսկ Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու. «Վրացական երազանքի» անդամ Անիվարդ Մոսոյանը, «Վրաստանի Հայրենասերների դաշինքի» անդամ Գրիգոր Մխիթարյանը,  «Դեմոկրատական շարժում, Ազատ Վրաստան» կուսակցության անդամ Մամիկոն Սահակյանը, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Արայիկ Բդոյանը եւ նախաձեռնող խմբի կողմից առաջադրված Անդրանիկ Կարսլյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքապետերի ընտրություններ:

Տպել
Ամենաշատ