News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքյան Քուրդիստանը Բաղդադից անկախանալու հանրաքվեի անցկացումից հետո իրաքյան բանակի հետ ռազմական գորոծողությունների մեկնարկ չի սպասում, այս մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք բացարձակապես չենք մտածում ռազմական կոնֆլիկտի մասին, մենք պատրաստ ենք ագրեսիան հետ մղելուն, բայց ոչ իրաքյան բանակի: Մենք նրա հետ համակարգում ենք իրականացնում, փեշմերգայի եւ բանակի միջեւ, ուստի ես իմ կողմից հաստատում եմ, որ մենք այդ մասին չենք մտածում (Իրաքի բանակի հետ բախման)»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քուրդ առաջնորդը:

Նրա խոսքով՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումից հետո Էրբիլը պատրաստ է Բաղդադի հետ երկարատեւ բանակցությունների: «Ես ցանկանում եմ շեշտել, որ այս հանրաքվեն չի անցկացվում սահմանների վերագծման համար: Քվեարկության անցկացումից հետո մենք պատրաստ ենք Բաղդադի հետ երկխոսության երկարատեւ գործընթաց սկսել, նրան անհրաժեշտ ժամանակ տրամադրել՝ 1, 2 տարի, որպեսզի գտնենք բարիդրացիության բանաձեւը»,- ասել է քուրդ առաջնորդը:

Բարզանին մեկնաբանել է նաեւ Թուրքիայի զորավարժությունները, որն այս երկիրը հանրաքվեի անցկացման նախօրեին սկսել է ինքնավարության սահմանին: «Եթե նրանք զորավարժություններ են անցկացնում իրենց տարածքում, դա իրենց իրավունքն է»,- Էրբիլում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բարզանին: Նա մեկ անգամ եւս կրկնել է, որ քրդերի անցկացրած հանրաքվեն «ոչ մեկին չի սպառնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ