News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կիրակի՝ սեպտեմբերի 24-ին, Գերմանիայում անցկացվում էին խորհրդարանի՝ Բունդեսթագի ընտրությոնները: Կանխատեսումների համաձայն՝ էքսիթ-փոլերի տվյալներով Բունդեսթագի ընտրություններում առաջատարը քրիստոնեադեմոկրատական՝ Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունների դաշինքն է, որի ընտրական ցուցակը ղեկավարում է կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DW-ն: 

Infratest Dimap ինստիտուտի տվյալներով, որն էքսիթ-փոլ եւ վերլուծություն է կատարել ARD հեռուստաալիքի պատվերով, ՔԴՄ/ՔՍՄ դաշինքին այս պահին ձայն է տվել ընտրողների 32,5 տոկոսը: 2013 թվականի ընտրութուններին դաշինքը ստացել էր 41,5 տոկոս:

Կառավարության կոալիցիայում ՔԴՄ/ՔՍՄ-ի ներկայիս գործընկեր սոցիալ-դեմոկրատներին նախապատվություն է տվել հարցմանը մասնակցած ընտրողների 20 տոկոսը (2013-ին՝ 25,7 տոկոս):

Առաջին անգամ երրորդ տեղ է դուրս եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությունը՝ ձայների 13,5 տոկոսով: Հաջորդում են՝ Ձախերի կուսակցությունը՝ 9 տոկոս (2013-ին՝ 8,6 տոկոս), Ազատ դեմոկրատական լիբերալ կուսակցությունը՝ 10,5 տոկոս, որը կարող է խորհրդարան վերադառնալ, եւ «Միություն-90»/«կանաչներ» կուսակցությունը՝ 9,5 տոկոս (8,4): Կանխատեսումների համաձայն՝ մնացած կուսակցությունները խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 տոկոսից քիչ են ստացել:

Տեսականորեն կուսակցություններից որոնք կկարողանան Գերմանիայի նոր կառավարությունը կազմավորել՝ պարզ կլինի միայն ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո: Սպասվում է, որ դրանք կհրապարակվեն երկուշաբթի գիշերը: Գերմանիայի խորհրդարանում իրենց թեկնածուներն էին առաջադրել Գերմանիայի 42 քաղաքական կուսակցություններ:

Ընտրություններին մասնակցությունը 75 տոկոս է կազմել, նախորդ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 71,5 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ