News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրապարակվել են մի շարք ընտրատեղամասերի առաջին արդյունքները: Քվեարկության ոչ պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, որոնք կազմվել են ընտրատեղամասերի քվեաթերթիկների առաջին հաշվարկների արդյունքներով,  կիրակի՝ սեպտեմբերի 24-ին անցկացված Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը քրիստոնեադեմոկրատական՝ Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունների դաշինքն է, որի ընտրական ցուցակը ղեկավարում է կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DW-ն:

ՔԴՄ/ՔՍՄ դաշինքին առայժմ աջակցում է ընտրողների 33,1 տոկոսը: Կառավարության կոալիցիայում նրանց ներկայիս գործընկեր սոցիալ-դեմոկրատների օգտին է քվեարկել ընտրողների 20,4 տոկոսը: 2 կուսակցությունն էլ նկատելի կորուստներ է գրանցում նախորդ ընտրությունների համեմեմատությամբ: 2013 թվականին պահպանողականները ստացել էին 41,5 տոկոս ձայն, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 25,7 տոկոս: Սոցիալ-դեմոկրատներն արդեն հայտարարել են ընդդմադիր դաշտում գործելու մասին:

Երրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությունը՝ ձայների 13,2 տոկոսով: Այնուհետեւ հաջորդում են՝ Ձախերի կուսակցությունը՝ 8,9 տոկոս, Գերմանիայի Ազատ դեմոկրատական լիբերալ կուսակցությունը՝ 10,4 տոկոս եւ «Միություն-90»/«կանաչներ» կուսակցությունը՝ 9,3 տոկոս: Մնացած կուսակցությունները խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 տոկոսից քիչ են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ