News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու հետ կապված ֆինանսական պարտավորությունները կկատարվեն: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԵՄ բյուջեում Լոնդոնի ավանդի հետ կապված առաջ քաշվող որոշ հայցեր չափազանց մեծ եւ ոչ կառուցողական է համարում, եւ առաջարկել է այս տեսակետը քննարկել «միայն առավել ընդհանուր հարցերի համալիրում»: Նա այսպիսի հայտարարություններ է կատարել  գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթում հրապարակված հոդվածում, փոխանցում է DW-ն: 

ԵՄ գանձարան Մեծ Բրիտանիայի վճարումներին վերաբերող պահանջները Brexit-ի հարցով ընթացիկ բանակցությունների գլխավոր փորձաքարն է: Մինչեւ հիմա Մեյը հայտարարում էր Բրյուսելին անցումային ժամանակահավածի ընթացքում 20 մլրդ եվրո վճարելու պատրաստակամության մասին: Եվրամիության ներկայացուցիչներն իրենց կողմից պնդում են 60 մլրդ եվրոյից ոչ պակաս վճարելու մասին:

Իր հոդվածում Մեյը Գերմանիայի եւ Եվրամիության բնակիչներին հավաստիացրել է, որ հետագա տարիներին Մեծ Բրիտանիան կլինի իրենց «հզորագույն բարեկամն ու գործընկերը», եւ ընդգծել է, որ հաջողված Եվրամիությունը բխում է ինչպես Լոնդոնի, այնպես էլ ամբողջ աշխարհի շահերից:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների նոր ռաունդը կսկսվի սեպտեմբերի 25-ին Բրյուսելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ